Ընդհանուր տեղեկություն

  • Սեղմագրերը ներկայացվելու են գրախոսության
  • Ուղարկողի էլեկտրոնային հասցեին կուղարկվի ծանուցում սեղմագիրն ստանալու վերաբերյալ (դեկտեմբերի 15, 2016), ինչպես նաև կտեղադրվի գիտաժողովի կայք-էջում
  • Ձեր սեղմագրի ընդունվելու դեպքում Ձեզնից կպահանջվի մինչև նշված ժամկետը գրանցվել egwa2017.aua.am -ում
  • Բանախոսությունը ներկայացնելու համար տրվում է 20 րոպե, կարող են ներկայացվել PowerPoint-ով, ինչպես նաև կտրամադրվի հայերենից անգլերեն համաժամանակյա թարգմանություն
  • Սեղմագրերը հրապարակվելու են գիտաժողովի օրակարգում, տեղեկատվական բաժնում և գրքույկում
  • ՀԱՀ-ի կողմից տրամադրվելու են ստանդարտ ձայնատեսային սարքեր՝ ներառյալ LCD պրոյեկտորներ, համակարգիչներ, էկրաններ և ամբիոնին տեղակայված խոսափողներ
  • Ճամփորդության, կացարանի կամ հոնորարների համար աջակցություն չի տրամադրվում
  • Գիտաժողովի երկրորդ օրվա կեսը նվիրվելու է հայ կանանց մեծարելուն: Միջոցառումը ներառում է սնունդ, երաժշտություն, ցուցահանդես և բաց է լինելու գիտաժողովին ելույթ ունեցող գրանցված բանախոսների և մասնակիցների համար: