Սկիզբ

Հայաստանի Ամերիկյան համալսարանը
կազմակերպում է գիտաժողով
Հայաստանում աղջիկների և կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնում
խորագրով

Ապրիլի 21-22, 2017
ՀԱՀ ուսումնական մասնաշենք, Երևան

Բաց և անվճար հանրության համար

Գրանցումը փակված է:

 

Հիմնվելով ազատ հարցումներ իրականացնելու, անկաշառության, գիտակրթական և հանրությանը ծառայություններ մատուցելու ավանդույթի վրա, Հայաստանի Ամերիկյան համալսարանը նախաձեռնում է գիտաժողով՝ սահմանելու Հայաստանում գենդերային խտրականության տարածվածությունը, հետևանքները և այն ուղիները, որոնցով ՀԱՀ-ը կարող է ակադեմիական մասնակցությամբ նպաստել կանանց զորեղացմանը: Այս գիտաժողովի արդյունքում  բերված գիտելիքները տեղեկություններ կտրամադրեն ՀԱՀ-ում նախատեսված կանանց ուսումնական ծրագրի մշակման, ինչպես նաև Հայաստանում աղջիկների և կանանց զորեղացմանը նպաստող այլ միջոցառումների ծրագրման վերաբերյալ: