Եզրերի սահմանում

Այս գիտաժողովի նպատակներից ելնելով՝ «կանանց զորեղացում», «կանանց առնչվող ռիսկի գործոններ» և «փաստերի վրա հիմնված» եզրերը սահմանվում են հետևյալ կերպ՝

  • Կանանց զորեղացում. աղջկա կամ կնոջ վերահսկողություն սեփական առողջության, ապահովության, հավասար հնարավորությունների, բռնությունից զերծ և կայուն կյանքի պայմանների նկատմամբ, ընտանիքում ու հասարակության մեջ ղեկավար դիրք ստանձնելու, որոշումներ կայացնելու և խնդիրներ հարթելու հնարավորություն:
  • Կանանց զորեղացմանն առնչվող ռիսկի գործոնները հասարակության մեջ լրատվամիջոցների, ժամանցային, քաղաքական, սոցիալական, կրթական, առողջապահական, տնտեսական, իրավական և այլ համակարգերի միջոցով արմատավորված կամ խրախուսվող համոզմունքները, արժեքներն ու գործելակերպերն են, որոնք վարկաբեկում են կանանց և աղջիկների կերպարը, արժեքը, ապահովությունը, առողջությունը և հավասար հնարավորությունները։ Սրանք կարող են համարվել կանանց զորեղացմանն առնչվող ռիսկի գործոններ: Աղջիկների և կանանց զորեղացմանն առնչվող ռիսկի գործոնները կարող են ներառել, բայց չսահմանափակվել հետևյալով.
  • գենդերային անհավասարություն, կարծրատիպեր,
  • հղիության սեռով պայմանավորված արհեստական ընդհատումներ,
  • ընտանեկան բռնություն,
  • սեռական թրաֆիքինգ,
  • բռնաբարություն,
  • սեռական ոտնձգություն,
  • գենդերով պայմանավորված սպանություն,
  • որբ աղջիկների հանդեպ ստորացուցիչ վերաբերմունք,
  • միայնակ, աղքատ, ծեր, ԼԳԲՏ, ներգաղթյալ, էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչ, սեռական աշխատանք կատարող կանանց հանդեպ ստորացուցիչ վերաբերմունք,
  • արդար և վճարովի աշխատանքի սահմանափակ հասանելիություն,
  • մա,
  • լրատվամիջոցներով կանանց հանդեպ բռնությունը սովորական երևույթի վերածում,
  • քաղաքականության, կառավարման, սպորտի, բիզնեսի, մշակույթի և հասարակական այլ ասպարեզներում մասնակցության ու ղեկավար պաշտոններ զբաղեցնելու սահմանափակ հնարավորություն,
  • բովանդակային հետազոտության, պաշտպանական քաղաքականությունների, քաղաքականության իրականացման արդյունավետ մեթոդների պակաս,
  • սեփական առողջության և բարեկեցության նկատմամբ վերահսկողության պակաս,
  • ռիսկի գործոնների այլ օրինակներ, որոնք կբացահայտվեն և կքննարկվեն գիտաժողովի մասնակիցների կողմից:
  • «Փաստերի վրա հիմնված» կոչվում է ցանկացած ռազմավարություն, մոդել, ծրագիր կամ քաղաքականություն, որը բխում կամ հիմնավորվում է հետազոտության և (կամ) գնահատման միջոցով: