Բանախոսությունների սեղմագրի հրավեր

Միջազգային և հայկական կազմակերպություններն ու համալսարանները (օրինակ՝ ակադեմիական, ոչ ակադեմիական, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ, ոչ պետական, բիզնես, քաղաքական, մշակութային, սոցիալական և այլն) ներկայացնող անհատներին առաջարկվում է ներկայացնել բանախոսության սեղմագրեր, որոնք վերաբերվելու են հետևյալ երեք խնդիրներից մեկին, կամ դրանցից մի քանիսի համադրությանը:

  1. Կանանց և գենդերային հաջողված ազգային ու միջազգային ուսումնական ծրագրեր, որոնք ներառում են կրթական, հետազոտական, քաղաքականությունների և ծառայությունների բաղադրիչներ, նաև նման ծրագրերի մշակման և իրականացման խնդիրներ, և, վերջապես, այդօրինակ աշխատանքների ապացուցված և կանխատեսված ազդեցությունը հասարակության վրա:
  1. Կանանց առնչվող ռիսկի գործոնների (կանանց առնչվող ռիսկի գործոնների սահմանումը տես «Եզրերի սահմանում» բաժնում) անմիջական և երկարատև ազդեցությունը կանանց, աղջիկների և հասարակության վրա։
  1. Փաստերի վրա հիմնված՝ ազգային և միջազգային մոտեցումների, ծրագրերի, գործելակերպերի և քաղաքականության օրինակներ, որոնք կարող են ընդլայնել կանանց լիազորություններն (կանանց լիազորությունների սահմանումը տես «Եզրերի սահմանում» բաժնում) ընտանիքում և հասարակությունում, դրանց իրականացման մարտահրավերներ, ինչպես նաև վերջիններիս հաղթահարման՝ փաստերի վրա հիմնված մեթոդաբանություններ։

Բանախոսության հնարավոր մասնակիցներին առաջարկվում է նաև իրենց սեղմագրերում և բանախոսություններում ներառել «կանանց զորեղացման» եզրի սեփական սահմանումները (եթե դրանք տարբեր են «Եզրերի սահմանում» բաժնում ներկայացվածից) և առաջարկություններ՝ կանանց և աղջիկների լիազորություններն ընտանիքում և հասարակության մեջ ընդլայնելու համար: